November 1

Ճպուռն ու մրջյունը

Թռի-վռի մի ճպուռ, 
Ողջ ամառը շուռ ու մուռ, 
Երգեց, ճռռաց, ճռճռաց: 
Մին էլ, ըհը՜, ձմեռը, 
Փռեց իրա թևերը. 
Բացեց գորգը սպիտակ, 
Դաշտերն առավ ձյունի տակ: 
Անցան պայծառ օրերը, 
Էլ ո՞ րն ասեմ, էլ ո՞ րը, 
Երբ ամեն մի թփի տակ 
Թե սեղան կար, թե օթյակ: 
Եկան օրեր ցրտաշունչ, 
Ճպուռն ընկավ լուռ ու մունջ. 
Քաղցած փորին էլ ի՜նչ երգ, 
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք: 
Զընգր-զընգր դողալով, 
Ծանր-ծանր սողալով 
Նա մրջյունին ասում էր. 
– Գլխիդ մատաղ, սանամե՛ր, 
Մի ճա՛ր արա շունչ առնեմ, 
Ցրտից, սովից չմեռնեմ: 
Կերակրի՛, տաքացրու՛, 
Մինչև գարուն ապրեցրու: 
– Ի՜նչ խաբար է, սանիկս, 
Զարմանում եմ, ջանիկս, 
Չաշխատեցի՞ր ամառը, 
Ասա՛, ինչ էր պատճառը: 
– Էդպես բանի, սանամե՛ր, 
Էլ ժամանակ ո՞ վ ուներ. 
Էն խոտերում բուրավետ 
Երգում էինք մերոնց հետ… 
– Ուրեմն դու՞ … 
– Այո՛, ես 
– Ողջ ամառը դեն ու դես 
Երգում էի մշտապես: 
– Երգո՞ւ մ էիր… շատ բարի,
Այժմ էլ բռնի վեր-վերի,
Քամին ծափ տա, դու պարի՛:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։

պայծառ –
լուռումունջ –
քաղցած –
բուրավետ –
մշտապես –
օթյակ –

  1. Կանաչով նշի՛ր առակի ուրախ հատվածը։
  2. Կապույտով նշի՛ր առակի տխուր հատվածը։
  3. Ինչպիսի՞ն  էր  մրջյունը։

Մրջյունը  շատ  աշխատասեր   էր։

  1. Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր։

            Ճպուռը  շատ  ծույլ    էր։

Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն:

Եթե   ես     լինեի   մրջյունի   փոխարեն, ես   ճպուռին  ներս  չէի   թողնի։

October 13

Աշուն

Աշնանը  եղանակը  ցրտում  է,  տերևները  թափվում  են։ Երկնքից  անձրև  է  թափվում։ 

Արևը   քիչ  է  տաքացնում։  Թռչունները  չվում  են  տաք  երկրներ:Աշնանը  բնությունը  շատ   գեղեցիկ  է      ։

October 5

My day

get up-արթնանալ

have breakfast-նախաճաշել

brush my teeth-լվանալ ատամները

get dressed-հագնվել

take classes-դաս անել

do my homework-տնայինները կատարել

have dinner-ընթրել

take a shower-լողանալ

go to bed-գնալ քնելու

Category: English | LEAVE A COMMENT
October 5

Սրբուհի

Լինում է,չի լինում մի աղջիկ՝ անունը Սրբուհի։ Նա գեղեցիկ աղջիկ է։ Ունի սև մազեր, կլոր երես, սև աչքեր, մեծ ականջօղեր։ Նա շատ լավն է։